Աշխարհ

03.10.2017 12:04


Կյանքից հեռացել է ռոք երաժիշտ Թոմ Փեթթին (տեսանյութ)

Կյանքից հեռացել է ռոք երաժիշտ Թոմ Փեթթին (տեսանյութ)

66 տարեկանում սրտի կաթվածից Լոս Անջելեսի հիվանդանոցում մահացել է ամերիկացի ռոք երաժիշտ Թոմ Փեթթին:

«Թոմ Փեթթիի ընտանիքի անունից հայտնում ենք հրաշալի բարեկամի, հոր, ամուսնու և եղբոր անժամանակ մահվան ցավալի լուրը»,-ասվում է նրա ընտանիքի հրապարակած հայտարարությունում:

Փեթթին հեղինակավոր մրցանակների դափնեկիր և տասնյակ սկավառակների հեղինակ է, հիմնել է The Heartbreakers խումբը։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են American Girl, Don't Come Around Here No More և I Won't Back Down երգերը:

Անցած շաբաթ Թոմ Փեթթին հաջողությամբ ավարտել էր The Heartbreakers-ի 40-ամյակին նվիրված համերգաշրջանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը