Աշխարհ

03.10.2017 18:18


Ադրբեջանը ռազմական նավախումբ է ուղարկել Իրան

Ադրբեջանը ռազմական նավախումբ է ուղարկել Իրան

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի ռազմածովային ուժերի ռազմական նավախումբը բարեկամական այցով ուղևորվել է Իրան։ «G-122» և «G-124» պարեկապահակային նավերից կազմված նավախումբը Իրանում մնալու է մինչև հոկտեմբերի 7-ը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Իրանի ՌԾՈւ հրամանատարության հետ։

2016թ. հոկտեմբերին Իրանի ռազմածովային ուժերի 2 նավ՝ «Դամավանդ» էսկադրային ականակիրը և «Ջոշան» հրթիռային նավը, եռօրյա այցով մեկնել էին Բաքվի նավահանգիստ:

Այցի ավարտին Իրանի ռազմանավերը և Ադրբեջանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն էին անցկացրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կասպից ծովի իրանական ափ ռազմական նավախումբ էր ուղարկել Ղազախստանը։

Նշենք, որ Կասպից ծովում ափ ունեցող 5 պետությունները մինչև հիմա դեռ չեն հստակեցրել իրենց ծովային սահմանները: Սակայն վերջին տարիներին կողմերը պայմանավորվել են բարեկամական այցերով ռազմանավերով մեկնել միմյանց նավահանգիստներ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը