Աշխարհ

06.10.2017 11:02


Խոշոր վթար Ռուսաստանում․ գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ (տեսանյութ)

Խոշոր վթար Ռուսաստանում․ գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ (տեսանյութ)

Ռուսաստանում խոշոր վթար է տեղի ունեցել․ գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ․ առնվազն 19 մարդ զոհվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեպքը տեղի է ունեցել Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանում՝ երկաթուղային անցման վրա:

Ավտոբուսում եղել է 53 մարդ։ Ուղևորներից 5-ը, այդ թվում՝ 2 երեխա, վերակենդանացման բաժանմունքում են: Երեխաների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Սանկտ Պետերբուրգ-Նիժնի Նովգորոդ գնացքի ուղևորները չեն տուժել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը