Լրահոս

28.12.2010 16:06


Ճանապարհարտրանսպորտային պատահարների վիճակագրություն՝ ըստ շաբաթվա օրերի

2010 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրված  ճանապարհարտրանսպորտային պատահարներից  280-ն արձանագրվել է երկուշաբթի օրերին, որոնց հետեւանքով 33 մարդ զոհվել է, 399-ը' ստացել մարմնական վնասվածքներ:

Երեքշաբթի օրերին արձանագրվել է 237 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 37 մարդ զոհվել է, 331-ը' ստացել մարմնական վնասվածքներ:

Չորեքշաբթի օրերին արձանագրվել է 209 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 27 մարդ զոհվել է, 259-ը' ստացել մարմնական վնասվածքներ:

Հինգշաբթի օրերին արձանագրվել է 267 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 34 մարդ զոհվել է, 328-ը' ստացել մարմնական վնասվածքներ:

Ուրբաթ օրերին արձանագրվել է 290 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 45 մարդ զոհվել է, 385-ը 'ստացել մարմնական վնասվածքներ:

Շաբաթ օրերին արձանագրվել է 245 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 39 մարդ զոհվել է, 336-ը' ստացել մարմնական վնասվածքներ:

Կիրակի օրերին արձանագրվել է 284 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 43 մարդ զոհվել է, 424-ը' ստացել մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը