Լրահոս

28.12.2010 12:16


Ամփոփվել են մրցույթի արդյունքները

Ամփոփվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ներքին կառավարման համակարգի կատարելագործման և Բոլոնիայի գործընթացի հիմնական դրույթների իրագործման նպատակով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում դրամաշնորհային մրցույթների արդյունքները:
Դրամաշնորհային ծրագրերի մրցույթների  մասնակցության հայտ էին ներկայացրել 11  հաստատություն ու կազմակերպություն, մասնավորապես,  7 բուհ և 4 կազմակերպություն:
Մրցույթի արդյունքում բարձրագույն ուսումնական հաստատությունների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել.
«Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի բարելավում' որպես  շարժունությունը ապահովող և Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածքին ինտեգրման կարևոր գործիք» անվանակարգում' Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Հայաստանի պետական ագրարային համալսարանները, «Բարձրագույն և ուսումնական հաստատությունների կառավարման գործունեության թափանցիկության և հաշվետվողականության համակարգի կատարելագործում» անվանակարգում' Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, «Ուսանողների գնահատման նոր մեխանիզմների մշակում և ներդրում» անվանակարգում' Գավառի պետական համալսարանը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծություն» անվանակարգում' Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ն և «Այ Փի ԷսՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ն:

Այս խորագրի վերջին նյութերը