Աշխարհ

02.11.2017 13:01


Պետդեպ. ԱՄՆ-ն առայժմ չի դադարեցնում այցագրային վիճակախաղը

Պետդեպ. ԱՄՆ-ն առայժմ չի դադարեցնում այցագրային վիճակախաղը

Վաշինգտոնը չի դադարեցնում այցագրային վիճակախաղի ծրագիրը և ոչ մի կարգի փոփոխություններ չի մտցնում դրանում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտում:

«Ներկայում ոչ մի կարգի փոփոխություններ չեն կատարվում «Այցագրային բազմազանության վիճակախաղային ծրագրում», որը սահմանված Է օրենքով»,-ասել են գործակալությանը:

Հիշեցնեն, որ նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Էր, որ սկսում է Ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը։

«Ես խնդրելու եմ Կոնգրեսից անմիջապես նախաձեռնել ծրագրի դադարեցման գործընթացը: Բազմազանության վիճակախաղ՝ գեղեցիկ է հնչում, բայց ոչ մի գեղեցիկ բան չի պարունակում: Մենք ցանկանում ենք անմիջապես դադարեցնել բազմազանության վիճակախաղը: Մենք ցանկանում ենք ունենալ արժանիքների հիման վրա մեր երկիր մուտք գործող ներգաղթյալներ, որը թույլ կտա մարդկանց ներգաղթի իրավունք ստանալ նրանց գիտելիքների հիման վրա»,-աել էր նա:

Նշենք, որ հայտնի Է դարձել՝ Նյու Յորքում ահաբեկչություն կատարած ուզբեկստանցի 29-ամյա Սայֆուլլո Սաիպովը գրին քարտ Էր շահել վիճակախաղով և ժամանել ԱՄՆ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը