Լրահոս

29.01.2010 16:33


Հ. Բաբուխանյանի կարծիքով ՀՀ–ն Թուրքիային պետք է մեկ ամիս վերջնաժամկետ տա...

Հ. Բաբուխանյանի կարծիքով ՀՀ–ն Թուրքիային պետք է մեկ ամիս վերջնաժամկետ տա...

-«Ֆուտբոլային» դիվանագիտությունը ճիշտ նախաձեռնողական քաղաքականություն է,- «Փաստարկ» ակումբում հայտարարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ ավելացնելով, որ պետք է շարունակել նախաձեռնողական գործողությունները՝ միաժամանակ մի շարք քայլեր իրականացնելով.

-Հայաստանը շատ ակտիվ դերակատարում է ստանձնել միջազգային հարաբերություններում և 3-րդական, 4-րդական կարգավիճակից դուրս է եկել բավականին առաջնային կարգավիճակ։ Հայաստանը դիտորդ էր միջազգային քաղաքականության մեջ, հիմա դուրս է եկել դաշտ։ Դաշտում, բնականաբար, պետք է կարողանալ խաղալ։

Այսպիսով, Հ. Բաբուխանյանն առաջարկում է, որ Հայաստանը մեկ ամիս (մինչև մարտի 1-ը) վերջնաժամկետ սահմանի Թուրքիայի համար, իսկ այդ մեկ ամսում ՀՀ-ն օրենք ընդունի ստորագրությունը հետ վերցնելու մասին, ինչպես նաև նախապայմանների ցանկ պատրաստի.

1.Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

2.100 մլրդ դոլար փոխհատուցում վճարի։

3.1918-20թթ. բռնակցված տարածքները, մասնավորապես Կարսի նահանգը վերադարձնի։

-Եթե մեկ ամսվա մեջ Թուրքիան չի վավերացնում, մենք այդ օրենքը դնում ենք գործողության մեջ, որից հետո արդեն Թուրքիայի հետ պետք է խոսել այն լեզվով, որը երևի ինքն ավելի լավ կհասկանա,- ասել է ՍԻՄ նախագահը։

Իսկ ընդհանուր առմամբ ՍԻՄ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից հետո հենց Հայաստանում Հայոց ցեղասպանսության վերաբերյալ քննարկումները 3 անգամ աճել են, համաշխարհային հանրությունն ու լրատվամիջոցներն էլ ավելի շատ են սկսել խոսել Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։ Հ. Բաբուխանյանը համոզված է, որ «ֆուտբոլային» դիվանագիտությամբ ոչ միայն չի կասեցվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, այլև խթանվել է։ Իսկ ԼՂ-ի կարգավորման հարցում, ըստ ՍԻՄ նախագահի, Թուրքիան ոչ թե «ֆուտբոլային» դիվանագիտությունից հետո է սկսել ակտիվ միջամտել, այլ միշտ էլ ակտիվ է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը