Լրահոս

29.01.2010 16:44


Շառլ Ազնավուրը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի համանախագահներին

Շառլ Ազնավուրը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի համանախագահներին

Հունվարի 27-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերի և Դոմինիք դե Բումանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության խնդիրները, մասնավորապես' տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացման ուղղությունները, կոնկրետ ծրագրերի իրականացման ընթացքը, նաև' նոր նախաձեռնությունների ու միջոցառումների հնարավորությունները:

Հայաստանի դեսպանը կարևորել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա քաղաքական փոխըմբռնումը, Շվեյցարիայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը և պատրաստակամությունը:

Այս խորագրի վերջին նյութերը