Լրահոս

29.12.2010 15:06


Կառավարությունից այդպես էլ պատասխան չստացանք

Կառավարությունից այդպես էլ պատասխան չստացանք

Տևական ժամանակ է' «7օր»-ը ՀՀ կառավարությանը գրավոր նամակ է հղել՝ հարցնելով.

««Հայկական ժամանակ» օրաթերթի 2010թ. նոյեմբերի 26-ի համարում գրված է, որ ՀՀ կառավարությունը սոցհարցումներ է գնել «Այ Փի Էս Սի քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտ» ՍՊԸ-ից, որի վերջին հարցումների համաձայն՝ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչները Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն են։ Հրապարակման մեջ նշված է նաև, որ այդ ՍՊԸ-ն 2009-ին ՀՀ կառավարությունից ստացել է մոտ 40 հազար դոլարին, իսկ 2010-ին՝ մոտ 240 հազար դոլարին համարժեք դրամ։ Ավելին՝ 2011թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով այդ նույն նպատակին գործադիրը պատրաստվում է հատկացնել արդեն 103 միլիոն դրամ (մոտ 290 հազար դոլար)։ Խնդրում ենք պատասխանել՝ որքանո՞վ են այս տեղեկատվությունները համապատասխանում իրականությանը»։

Ու թեև ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Անանյանը խոստացել էր, որ հնարավորինս շուտ պաշտոնական պատասխանը կստանանք, սակայն մինչ օրս այն այդպես էլ չի ստացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը