Լրահոս

29.12.2010 15:57


Ամանորյա տոնական միջոցառումների ժամանակացույց

Ամանորյա տոնական միջոցառումների ժամանակացույց

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը Հանրապետության հրապարակում նախատեսում է անցկացնել տոնական համերգային ծրագրեր։

Դեկտեմբերի 31-ին ժ. 13:00-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգը' մանկական համույթների և պարային խմբերի, հեքիաթների հերոսների մասնակցությամբ։

Երեկոյան ժ. 23:00-ից կսկսվի տոնական համերգը' էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժ. 24:00-ին կուղեկցվի շքեղ հրավառությամբ:

Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր' ժ. 04:00-ն։

Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ' հեքիաթների հերոսների մասնակցությամբ:

Այդ օրերին երեկոյան ժ. 18:00-ից 22:00-ն Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։

Դեկտեմբերի 6-ից տոնական միջոցառումները մեկնարկել են Ազատության հրապարակում: Ժ. 15:00-ից 18:00-ն այստեղ անց են կացվում ցերեկային համերգային ծրագրեր' մանկական համույթների, պարային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։

Տոնական միջոցառումներն Ազատության հրապարակում կշարունակվեն մինչև հունվարի 6-ը:

Սահադաշտի վերածված Կարապի լճում դեկտեմբերի 30-ից մինչև 2011թ. հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի տոնական ցերեկային ծրագրեր' Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ։ Նախատեսվում են խմբակային պարեր հայ և ռուս կոմպոզիտորների երաժշտությունների ուղեկցությամբ, մենապարեր, զուգապարեր, <<Բուրատինո>> հեքիաթ-պար' գեղասահքի մարզադպրոցի սաների մասնակցությամբ։ Օրական 30 րոպե տևողությամբ, սահադաշտում կանցկացվի նաև հոկեյի մրցաշար:

Այս խորագրի վերջին նյութերը