Աշխարհ

13.11.2017 10:02


Ֆիլիպինների նախագահը երգել է՝ ասելով, որ դա Թրամփի «պահանջն» էր (տեսանյութ)

Ֆիլիպինների նախագահը երգել է՝ ասելով, որ դա Թրամփի «պահանջն» էր (տեսանյութ)

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երգել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 31-րդ գագաթնաժողովի ընթրիքի ժամանակ: The Guardian-ը հայտնում է, որ Դուտերտեն կատարել է հայտնի փոփ երգիչ Պիլիտա Կորալեսի ստեղծագործությունը։

Վերջում Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ երգեց ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի «պահանջով»:

«Տիկնայք և պարոնա՛յք, ես երգեցի Միացյալ Նահանգների գլխավոր գերագույն հրամանատարի պահանջով»,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը