Աշխարհ

13.11.2017 13:36


Մեկնարկել է ռուս-ադրբեջանական «Սահման-արգելապատնեշ» գործողությունը

Մեկնարկել է ռուս-ադրբեջանական «Սահման-արգելապատնեշ» գործողությունը

Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի հյուսիսային՝ Ռուսաստանին սահմանակից շրջաններում, սկսվել է երկու երկրների իրավապահ մարմինների՝ անօրինական միգրանտների, զենք, պայթուցիկ նյութեր, թմրանյութեր տեղափոխողների վնասազերծման «Սահման-արգելապատնեշ» գործողությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Գործողության շրջանակներում ռուս-ադրբեջանական սահմանի երկայնքով ոստիկանությունը հատուկ հսկիչ անցակետեր է տեղադրել: Իրավապահ մարմինները ստուգում են սահմանը հատող բոլոր մարդկանց, մեքենաները:

Գործողության հիմնական նպատակն է կանխել մարդկանց ապօրինի մուտքը, զենքի ու թմրանյութերի տեղափոխումը, վնասազերծել սահմանը հատել ցանկացող ահաբեկչական կառույցների անդամներին:

«Սահման-արգելապատնեշ» գործողությունը շարունակվելու մինչև նոյեմբերի 19-ը: Նմանատիպ զորավարժություն Ադրբեջանն ու Ռուսաստանը անցկացնում են գրեթե ամեն տարի՝ սկսած 2008 թվականից:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը