Քաղաքական

28.11.2017 11:25


Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման (տեսանյութ)

Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման (տեսանյութ)

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը։

Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանը` 3 տարվա ազատազրկման, Անդրանիկ Քոչարյանը՝ 2 տարվա ազատազրկման (պայմանականորեն չկիրառել), Կարեն Քոչարյանը՝ 2,6 տարվա ազատազրկման (պայմանականորեն չկիրառել), Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա ազատազրկման (պայմանականորեն չկիրառել), Արմեն Պողոսյանը` 2 տարվա ազատազրկման, Դավիթ Հարությունյանը՝ 2 տարվա ազատազրկման (պայմանականորեն չկիրառել):

Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2017 թվականի մարտի 22-ից։

Ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանին դատախազը պահանջել էր դատապարտել 4 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կարելի է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում։

Սամվել Բաբայանը դատավճռի հրապարակումից հետո հայտարարել է, որ պատվերը նորմալ կատարվեց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը