Լրահոս

06.12.2010 16:51


Տիգրան Խզմալյան. «Արցախը պետք է Հայաստանի անբաժանելի մասը կազմի»

 «7օր»-ի հետ զրույցում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչքանով է նպատակահարմար Հայաստանի խորհրդարանի կողմից ԼՂ անկախության ճանաչման մասին նախագծի ընդունումը, մասնավորապես, Աստանայում Սերժ Սարգսյանի կողմից արած այն հայտարարությունից հետո, ասել է, թե գաղտնիք չէ, որ Հայաստանը բազմիցս ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, «մյուս կողմից էլ, մի՞թե պետք է անպայման պատերազմ սկսվի, որ մենք ճանաչենք նրա անկախությունը»։ Ավելացնելով՝ նա նշեց, որ ԼՂ ճանաչումը ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին քաղաքականության կարևոր խնդիր է, քանի որ Արցախը չպիտի մնա որպես առանձին պետոթյուն. «դա մեծագույն սխալ է. այն պետք է Հայաստանի անքակտելի մաս կազմի»։

-ԼՂ անխուսափելի ճանաչումը, որը օր առաջ պետք է ընդունվի, ընդամենը միջանկյյալ տարբերակ է, - ասել է  Տիգրան Խզմալյանը։

Այս խորագրի վերջին նյութերը