Լրահոս

03.02.2010 14:08


Ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել

Ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել

2000թ. նախորդող 10 տարվա ընթացքում ամուսնությունների թվի նվազում է արձանագրվել, իսկ դրանից հետո յուրաքանչյուր տարի այն ավելացել է։

-2009թ. ամուսնությունների թիվը կազմել է 18 773, որը 2008թ. համեմատ ավելացել է 1,7 %-ով,-այս տեղեկատվությունը լրագրողներին է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա Կ. Կույումջյանը հաղորդել է, թե տարեկան գրանցվող 28 հազ. ամուսնությանը  համապատասխանաբար 4 հազ. ամուսնալուծություն է գրանցվել։

-2009թ. նախնական ցուցանիշներով ամուսնալուծությունները շուրջ 6%-ով պակաս են, քան 2008թ. ցուցանիշները։

Ըստ Կ. Կույումջյանի՝ 2009թ. 2008թ. համեմատ ամուսնությունների աճ է արձանագրվել, ամուսնալուծությունների՝ նվազում։

Նույն՝ «Դե ֆակտո» ակումբում հյուրընկալված սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն արձագանքելով  վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետի ներկայացրած տվյալներին՝ ասել է, թե կա «սուտ, անպատկառ սուտ և վիճակագրություն».

-Երբ վիճակագրությունը դառնում է քաղաքականության պատանդ, նա դառնում է ինչ-որ մի բան քողարկելու բավական լուրջ միջոց,-ասել է Ա. Ադիբեկյանն ու հավելել,-նման ցուցանիշներ ներկայացնելիս պետք է հաշվի առնել թաքնված ամուսնությունները և ամուսնալուծությունները ևս, որոնք չեն գրանցվում։

Սոցիոլոգն ասել է, թե նշված ցուցանիշները չեն կարող լիովին համապատասխանել իրականությանը, քանի որ Հայաստանն ունի ոչ թե 3,2 մլն բնակիչ, այլ՝ պակաս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը