Լրահոս

07.12.2010 09:59


ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասի կառավարման տնօրենը կժամանի Հայաստան

Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը՝  ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասի կառավարման տնօրեն Էթան Գոլդրիչը ժամանել է Ադրբեջան։ Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակ Քիթ Բինը։

Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Է. Գոլդրիչը Ադրբեջանում մի շարք հանդիպումներ կունենա երկրի կառավարության և հասարակության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կավարտվի դեկտեմբերի 7-ի օրվա երկրորդ կեսին։

Է. Գոլդրիչը կայցելի նաև Վրաստան և Հայաստան։

 

Այս խորագրի վերջին նյութերը