Լրահոս

07.12.2010 10:16


«WikiLeaks»-ի հիմնադիրն այսօր կկանգնի բրիտանական դատարանի առջև

«WikiLeaks»-ի հիմնադիրն այսօր կկանգնի բրիտանական դատարանի առջև

«The Guardian»-ը տեղեկացնում է, որ «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն այսօր կկանգնի Լոնդոնի դատարանի առջև, որտեղ քննարկվելու է վերջինիս Շվեդիային հանձնելու հարցը։ Ասանժի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ Մեծ Բրիտանիայում որևէ մեղադրանք չի առաջադրվել, իսկ ինքը բանակցություններ է վարում Ասանժի հանդիպումը բրիտանական ոստիկանության հետ կազմակերպելու համար։Հիշեցնենք, որ Շվեդիայում Ասանժը կասկածվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը