Լրահոս

19.03.2009 17:24


Արմեն Այվազյանի կարծիքը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի համոզմամբ, ատոմակայանի շինարարության մեջ Թուրքիային ներգրավելու ակնարկով վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է ցույց տալ, որ Երևանն Անկարայի հանդեպ բարձր մակարդակի վստահություն ունի։ Բայց դա, քաղաքագետն անվանում է «ջայլամային քաղաքականություն». Հայաստանը չի ցանկանում ընդունել, որ Թուրքիան մինչև հիմա վարում է թշնամական, նույնիսկ ագրեսիվ քաղաքականություն։

-Բոլոր «ռազմադաշտերում» Թուրքիան գործում է ընդդեմ մեզ։ Իսկ ով՞ պետք է պատասխան տա, եթե թուրքերն իրենց թշնամական քաղաքականությունը շարունակ են վարել նաև ատոմակայանի պատերի ներքո,- հարց է բարձրացնում Արմեն Այվազյանը։

Այս խորագրի վերջին նյութերը