Լրահոս

07.12.2010 10:27


Ստեփան Գրիգորյանը հարցազրույց է տվել ադրբեջանական գործակալությանը

Ստեփան Գրիգորյանը հարցազրույց է տվել ադրբեջանական գործակալությանը

«Գլոբալիզացիայի և համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն Ստեփան Գրիգորյանը հարցազրույց է տվել ադրբեջանական «1newz.az» գործակալությանը։ Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարբեր մակարդակներում տեղի ունեցող եռակողմ շփումներին, Ս. Գրիգորյանը մասնավորապես պատասխանել է.

-Կասեմ, որ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը համարձակ քայլ էր Հայաստանի և Թուրքիայի նախագահների կողմից։ Այդ իսկ պատճառով էլ մենք ողջունեցինք այդ նախաձեռնությունը։ Սակայն Ադրբեջանն այս գործընթացում իր շահերի նկատմամբ սպառնալիք զգաց՝ բացասաբար արձագանքելով հայ-թրքական գործընթացին (կարծում եմ՝ ադրբեջանական կողմն ուներ իր հիմնավոր պատճառները

Նա նաև նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ շփումները հնարավորություն կտան լսելու կողմերի դիրքորոշումները և առկա շատ կասկածելի հարցրեր կհանեն օրակարգից, ի նպաստ կլինեն տարածաշրջանային քաղաքականությանը։ Մասնավորապես, հայ-թրքական սահմանի բացման պարագայում կողմերը կարող են մտածել այն բանի մասին, թե ինչպես հաշվի առնել Ադրբեջանի շահերը ղարաբաղյան հարցում։

-Բանն այն է, որ հայ-թրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցումը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության պահպանումը հանգեցրեցին նրան, որ Հայաստանը շտապողական քայլի գնաց ու Ռուսաստանի առաջարկով 49 տարով երկարաձգեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետը։ Արդյունքում ո՞վ շահեց Հարավային Կովկասի այս ողջ տարածաշրջանում, բացի Ռուսաստանից։ Ոչ ոք։ Հայ-թրքական երկխոսության դանդաղեցումը ամրապնդեց Հայաստանում Ռուսաստանի դիրքորոշումը, և ռուսական կողմը փաստացի վերածվեց միակ գործող մոդերատորի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում։ Իսկ այս ամենը նվազեցնում է քաղաքական առումով մանևրելու դաշտը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար,-ասել է Ս. Գրիգորյանը։

Այս խորագրի վերջին նյութերը