Հարցազրույց

23.01.2018 20:12


Երվանդ Բոզոյան․ «Արմեն Սարգսյանին բերելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է փոխել մեծահարուստների ներկա բալանսը քաղաքական դաշտում» (տեսանյութ)

Երվանդ Բոզոյան․ «Արմեն Սարգսյանին բերելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է փոխել մեծահարուստների ներկա բալանսը քաղաքական դաշտում» (տեսանյութ)

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Factor.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում, որ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի համար Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան և գործարար Արմեն Սարգսյանին ընտրելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է փոխել Հայաստանի քաղաքական դաշտում տեղավորված մեծահարուստների բալանսը, քանի որ գոհ չէ դրանից։

«Հավանաբար, Սերժ Սարգսյանը կարծում է, որ եթե նոր խաղացող մտցնի, ավելի կբալանսավորի ապագա իշխանությունը, քան եթե մնան առկա երկու խաղացողները, նկատի ունեմ՝ Ծառուկյանի խմբին և «Տաշիր»-ի խմբին»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե Սերժ Սարգսյանը բավարարված լիներ ներկա բալանսով, նախագահի պաշտոնում կբերեր ավելի քիչ ազդեցություն ունեցող մարդու․ «Իսկ Արմեն Սարգսյանը որոշակի ազդեցության կարող է ունենալ»։

Երվանդ Բոզոյանը նաև չի կարծում, որ Արմեն Սարգսյանի ընտրությունը կարող էր միտված լինել Արևմուտքին հաճոյանալուն։ «Արմեն Սարգսյանը բավական ազդեցիկ մարդ է և խիստ պայմանական է նրան անվանել արևմտամետ կամ ռուսամետ։ Նման գործիչներն ավելի բիզնեսամետ են»։

Քաղաքագետի համոզմամբ՝ քաղաքական դերակատարների հետ կապված շատ բան պարզ կլինի ապրիլից հետո միայն։ «Ապրիլից հետո տեսանելի չէ, որ ամեն ինչ կարող է հարթ գնալ։ Իշխանությունը կարող է թուլանալ»,-կանխատեսեց Բոզոյանը։

Նրա համոզմամբ՝ վարչապետի պաշտոնում միանշանակ ընտրվելու է Սերժ Սարգսյանը, քանի որ վերջինս իր անվտանգությունը երաշխավորող հետնորդ չունի։

Այս խորագրի վերջին նյութերը