Լրահոս

11.01.2011 12:18


Քաղաքապետի մամուլի խոսնակ է նշանակվել Շուշան Սարդարյանը

Քաղաքապետի մամուլի խոսնակ է նշանակվել Շուշան Սարդարյանը

Երևանի քաղաքապետի պաշտոնում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի նշանակվելուց հետո քաղաքապետարանի մամուլի խոսնակ է նշանակվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամուլի նախկին քարտուղար Շուշան Սարդարյանը։ 

Իսկ մենք ցանկանում էինք ճշտել, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ նոր քաղաքապետը պատրասվում է կադրային փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ այսօր պաշտոնանկ անել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մարգարյանին ու նշանակել Արաբկիրի թաղապետի նախկին տեղակալ Էդուարդ Մուշեղյանին, ինչպես նաև առաջիկայում փոխել այլ վարչական շրջանների ղեկավարներին ևս։

Շուշան Սարդարյանն ասել է, որ մեկ ժամից կպատասխանի «7օր»-ի այս հարցին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը