Լրահոս

05.02.2010 17:26


ՀՀԿ պատգամավոր. «Կուսակցությունների հետ չեն համաձայնեցնում նախագծերը»

ՀՀԿ պատգամավոր. «Կուսակցությունների հետ չեն համաձայնեցնում նախագծերը»

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «7օր»-ի թղթակիցը ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանին հարցրել է, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրապետական կուսակցության հետ նախապես քննարկել և համաձայնեցրե՞լ է, որ ԱԺ է ներկայացնելու «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, և նաև ՀՀԿ պատգամավորին խնդրել է մեկնաբանել այն խոսակցությունները, որ օրենսդրական նմանատիպ նախաձեռնությունները խորհրդարան են բերվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղիղ հրահանգով։

-Կառավարությունն իրավասու է ցանկացած նախագիծ ներկայացնել այստեղ, ԱԺ-ն էլ իրավասու է իր լիազորությունների մեջ դա քննարկել։ Քննարկումներին դուք ներկա եք եղել և պատասխանները լսել եք, ու այնտեղ որևէ ինչ-որ տարբերություններ կամ հակահանրապետական մոտեցումներ գոյություն չունեն,- պատասխանել է Կ. Ավագյանը,- կուսակցությունների հետ չեն համաձայնեցնում նախագծերը։ Դրանք քննարկվում են համապատասխան հանձնաժողովներում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը