Լրահոս

09.02.2010 10:34


Իսրայելի ԱԳՆ. «Ցավոք, միջազգային հանրությունը նախընտրում է քաղցր սուտը, այլ ոչ թե դառը ճշմարտությունը»

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը Ադրբեջան կատարած այցի ժամանակ «Լիդեր TV»-ին տված հարցազրույցում ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջազգային կազմակերպությունների գործունեությունն անբավարար է գնահատում։

-Ընդհանուր առմամաբ 21-րդ դարը սկսվել է որպես մեծ քանակությամբ հակամարտությունների և ահաբեկչությունների սկիզբ։ Ղարաբաղյան հակամարտությունը շատ զգայուն է, որը չպետք է քննարկվի հանրության շրջանում և ԶԼՄ-ներում,-հայտարարել է Ավիգդոր Լիբերմանը։

-Մենք, իհարկե, հարգանքով ենք վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդպիսի հակամարտություններ գոյություն ունեն աշխարհի շատ երկրներում, բայց դրանցից և ոչ մեկը լուծված չէ։ Միջազգային կազմակերպությունները դրանց առնչությամբ ցուբերում են ոչ համարժեք, երկերեսանի դիրքորոշում։ Ցավոք, միջազգային հանրությունը նախընտրում է քաղցր սուտը, այլ ոչ թե դառը ճշմարտությունը,-ընդգծել է նախարարը։

Ինչպես հաղորդում է  «Интерфакс»-ը, Իսրայելի ԱԳ նախարարը մեկնաբանելով հակամարտությունների շուրջ բանակցությունների ձգձգումը՝ ասել է, թե իրենք կողմնակից չեն անարդյունավետ բանակցություններին։

-Եթե արդյունք չի լինելու, ապա ինչո՞ւ են տարվում այդ բանակցությունները,-ընդգծել է նա։

Ըստ «1news.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը