Աշխարհ

16.03.2018 08:58


WhoScored.com. Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը՝ «Միլան»-ի դեմ խաղում

WhoScored.com. Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը՝ «Միլան»-ի դեմ խաղում

Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»3:1 հաշվով հաղթեց «Միլան»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ (առաջին խաղը՝ 2:0 (5:1)):

Հեղինակավոր WhoScored.com կայքը ներկայացրել է հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների վիճակագրությունն ու գնահատականը:

Կայքի վարկարծով, հանդիպման լավագույն ֆուտբոլսիտ է ճանաչվել դուբլի հեղինակ դարձած Դենի Ուելբեքը, ով ստացել է 9,03 գնահատականը:

«Զինագործներ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրել է 69 րոպե, ստացել է միջինից բարձր՝ 6,89 գնահատականը:

Մխիթարյանի վիճակագրությունը՝ «Միլան»-ի դեմ խաղում

Հարվածներ - 3

Հարվածներ դարպասին - 1

Սրող փոխանցումներ - 1

Փոխանցումներ - 50

Փոխանցումների ճշտգրտությունը - 80%

Արագացումներ - 4

Խաղից դուրս իրավիճակ - 1

Խախտումներ - 1

Սահանկումներ - 4

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը