Լրահոս

24.03.2018 17:47


Պոկվել է Դիլիջանի մանկական գեղարվեստի դպրոցի տանիքը

Պոկվել է Դիլիջանի մանկական գեղարվեստի դպրոցի տանիքը

Մարտի 24-ին, ժամը 14:33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի 62ա հասցեում գտնվող Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի տանիքի մի մասը պոկվել և ընկել է փողոց, իսկ մյուս մասը կախված է տանիքից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է տանիքը՝ մոտ 100 քմ:

Փրկարարները տանիքից կախված և վտանգ ներկայացնող թիթեղները քանդել և իջեցրել են:

Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը