Քաղաքական

21.04.2018 09:51


ՀԺԿ. Վստահ ենք, որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով

ՀԺԿ. Վստահ ենք, որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) աջակցում է Երևանում և հանրապետության ողջ տարածքով մեկ տեղի ունեցող խաղաղ ցույցերի մասնակիցներին:

Սա պայքար է հանուն մեր երկրի ժողովրդավարացման, արժանապատիվ կյանքի և հուսալի ապագայի: Հայաստանը չի կարող զարգանալ, քանի դեռ իշխանությունը յուրացվում է և ծառայեցվում է մի խումբ մարդկանց հարստացմանը: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:

Հիացմունք է առաջացնում մեր երիտասարդությունը, որը պայքարի առաջին շարքում է:

Մենք վստահ ենք, որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով:

Հայաստանի ժողովրդական կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը