Լրահոս

15.02.2010 13:11


Ազատամարտիկ. «Նրանց մի ժանիքը քաշել ենք, եթե պետք լինի՝ երկրոդն էլ կքաշենք»

Ազատամարտիկ. «Նրանց մի ժանիքը քաշել ենք, եթե պետք լինի՝ երկրոդն էլ կքաշենք»

Արցախյան պատերազմում նահատակված Պետրոս Ղևոնդյանի՝ Պետոյի մահվան 16-րդ տարելիցին «Արմատ» մամուլի ակումբում հյուրընկալվել էին նրա մարտական ընկերները, հարազատները։

-Պետոյին, ցավոք, չեմ տեսնում ոչ մի զորահրամանատարի մեջ, չեմ տեսնում բարձրաստիճան այրերի մեջ,-ասել է Պետոյի մարտական ընկեր Պավել Մանուկյանն ու պատմել, թե վիրավոր ընկերոջը փրկելիս ինչպես է նահատակվել Պետրոս Ղևոնդյանը։

«7օր»-ի հարցին, թե այսօր ինչքանո՞վ է պահպանվում մարտական ոգի ասվածը, և արդյոք պատերազմի վերսկսման պարագայում մարդիկ նույն ձևով կգնա՞ն ռազմաճակատ, Պավել Մանուկյանը պատասխանել է.

-Հայրենիքից երբեք չեն նեղանում։ Չմտածեք, թե պատերազմի խենթ սիրահար ենք և նահատակվելու համար հոգի ենք տալիս, բայց երանի եմ տալիս այն օրվան, որ իմ բաժին պատերազմը ես վերջացնեմ։ Ադրբեջանցիների հոխորտոցն ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Նրանց մի ժանիքը քաշել ենք, եթե պետք լինի՝ երկրոդն էլ կքաշենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը