Լրահոս

30.04.2018 13:09


Դսեղ գյուղում ինքնասպան է եղել 46-ամյա տղամարդը. հայտնաբերվել է երկտող

Դսեղ գյուղում ինքնասպան է եղել 46-ամյա տղամարդը. հայտնաբերվել է երկտող

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 29-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։

Ժամը 19։00-ի սահմաններում Դսեղ գյուղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ գյուղի բնակիչը իրենց տան սենյակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ ինքնասպանություն է գործել ՌԴ քաղաքացի՝ 46-ամյա Արսեն Ղ.-ն։

Ոստիկաններն ու քննիչները նրա տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Հագուստներիս ձեռք մի տվեք, ես հոգնել եմ կյանքից, ձեզ մնաք բարով եմ ասում, հարազատներ։ Եղբայրս, ներող կլինես քո ախպորից, ով ճիշտ քայլեր չարեց, ինձ կթաղեք հորս կողքին»։

Նշված երկտողը քննիչի որոշմամբ առգրավվել է, իսկ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արսեն Ղ.-ին տանը կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականուհին։

Այս խորագրի վերջին նյութերը