Լրահոս

30.04.2018 15:38


Վայոց ձորի տան ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է հայտնաբերվել

Վայոց ձորի տան ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է հայտնաբերվել

Ապրիլի 30-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15 տան ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ օձը նկատվել է Գ. Ե.-ին պատկանող «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում:

Փրկարարները հայտնաբերել են 40 սմ երկարության իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը