Լրահոս

19.02.2010 15:01


Վ. Բոստանջյան. «Փոփոխություններից հետո մեր կուսակցությունը զրկվում է դեմ քվեարկելու հնարավորությունից»

Վ. Բոստանջյան. «Փոփոխություններից հետո մեր կուսակցությունը զրկվում է դեմ քվեարկելու հնարավորությունից»

ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը լրագողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ կառավարության՝ ԱԺ ներկայացրած Հարկերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու նախագծից՝ ասել է, թե այդ փաթեթի շուրջ ծավալված մտահոգությունների առումով ԱԺ-ում քննարկումները շատ սուր են ընթացել։

-Մենք ներդրել ենք ՏԻՄ համակարգը, բայց, ըստ էության, չենք կարողացել նրան ֆինանսական այնպիսի ապահովություն տրամադրել, որ այն իրականացնի գոնե անհրաժեշտ ցանկալի գործառույթները։ Այս առումով պետք է ողջունել, որ կառավարությունը ցանկանում է մեծացնել նրանց հնարավորությունները, բայց կա նաև այլ խնդիր. ՀՀ-ում ցածր, գերցածր եկամուտների պարագայում հարկատեսակների ավելացման և հասարակությանը դժվարություններ պատճառելու առումով մենք պետք է չափագրում անենք, հասկանանք, թե նոր հարկատեսակները չե՞ն բերի ավելի վատթար վիճակի,-նշել է նա։

Ըստ Վարդան Բոստանջյանի՝ ԲՀԿ-ի և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից շատ կտրուկ հարց էր դրված, որ եթե ենթադրվող  հարկատեսակները մեծացնեն ճնշումը քաղաքացիների վրա, ապա ԲՀԿ-ն միանշանակ դեմ կքվեարկի։

-Լրացուցիչ քննարկումների արդյունքում հարկատեսակների մի ստվար մասը հանվել է և օրինագիծն ընդունելու համար դարձել ավելի լավը։ Ըստ էության, մնացել են հողի հարկն ու գույքահարկը, որոնք մենք նախկինում էլ ունեինք, և առաջարկվող հարկերից մեքենաների կայանատեղելու և հյուրանոցների հարկումները։ Այդ հարկումները պետք է կատարվեն ոչ թե բոլոր 915 համայնքներում, այլ կարող են սահմանվել համապատասխան պայմաններ ունեցող համայնքներում, մասնավորապես մեծ քաղաքներում։ Այս փոփոխություններից հետո, բնականաբար, մեր կուսակցությունը զրկվում է դեմ քվեարկելու հնարավորությունից, որովհետև դա անիմաստ է դառնում,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը