Լրահոս

08.02.2011 13:30


Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Փետրվարի 7-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի և դաստակների այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել 58-ամյա Սարգիս Ա.-ն: Նա ոստիկաններին հայտնել է, որ ավտոտնակում կայանված «Մոսկվիչ-ԻԺ 2712» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքից առաջացած պայթյունից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ինքը ստացել է այրվածքներ, իսկ ավտոմեքենան  ամբողջությամբ այրվել է: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.43-ին, մարտական 3 հաշվարկի ուժերով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը