Քաղաքական

30.05.2018 19:49


Անդրանիկ Թևանյան․ «Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»

Անդրանիկ Թևանյան․ «Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»

«Քաղաքական քարտեզի փոփոխություններ և հասարակական-քաղաքական փոփոխությունների պահանջ. հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական օրակարգը» թեմայով այսօր Մամուլի ազգային ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ապաքաղաքականացման հետևանքն են այս տարվա ապրիլյան գործընթացները, և այսօր հետհեղափոխական ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել. ասիմետրիա կա խորհրդարանի և կառավարության միջև:

«Անկախ նրանից, թե երբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մինչ այդ քաղաքական դաշտում առնվազն երեք քայլ պետք է իրականացվի: 1. բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հայտնվել են ճաղերի հետևում, Սերժ Սարգսյանի իշխանության կողմից շատ ավելի վտանգավոր են համարվել, քան նրանք, որ հանդիսանում են այսօրվա ակտիվ խաղացողներ: Եթե բաց չեն թողնում այդ անձանց, ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ:

2. լեգիտիմ չեն կարող համարվել նաև այն ընտրությունները, որոնք տեղի կունենան մինչև ԸՕ փոփոխությունները: Պետք է նաև ցուցակների հստակեցում:

3. փոփոխության պետք է ենթարկվի Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական համակարգը. լիազորությունները պետք է բաշխվեն կառավարության, խորհրդարանի, նախագահի ինստիտուտների միջև։

Զուտ տեխնիկական առումով և գործընթացների տրամաբանությունը հաշվի առնելով՝ այդ արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ մեկ տարվա ընթացքում, եթե այլ զարգացումներ չլինեն»,- ասել է Թևանյանը:

Ըստ նրա՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելուն պետք է հասնել դատարանների վրա հանրային ճնշում գործադրելու միջոցով, քանզի դատավորներն ու դատախազները նախկին ռեժիմի ազդեցության ներքո են դեռ գտնվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը