Քաղաքական

04.06.2018 22:59


Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական է նշանակվել Նելլի Վալտեր Սարգսյանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական է նշանակվել Նելլի Վալտեր Սարգսյանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ծանոթացեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ Նելլի Վալտեր Սարգսյանին (Nelli Walter):
Նելլին ավարտել է ԵՊՀ֊ի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետը։ Այնուհետև ավարտել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լուդվիգ Մաքսիմիլիանս համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։ Ստացել է տարվա շրջանավարտների 3֊րդ լավագույն դիպլոմը։ Ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ Մյունխենում և Բեռլինում տարբեր խորհրդատվական ընկերություններում, քաղաքական և հասարակական կազմակերպություններում։
2017 թվականին 9 ամիս ճանապարհորդել է Ամերիկա աշխարհամասում։
13 տարի Գերմանիայում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան՝ մնալու նպատակով։ «Իմ Քայլը» նախաձեռնության ակտիվ անդամ է։

Նելլին 21 տարեկան չէ

Այս խորագրի վերջին նյութերը