Լրահոս

20.02.2010 12:28


Կ. Սաուդաբաև. «Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են կարգավորել ԼՂ հակամարտությունը «մադրիդյան սկզբունքների հիման վրա»»

Կ. Սաուդաբաև. «Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են կարգավորել ԼՂ հակամարտությունը «մադրիդյան սկզբունքների հիման վրա»»

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի իր ելույթում ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևն ամփոփել է Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցելությունների արդյունքները՝ արտահայտելով զսպված լավատեսություն ղարաբաղյան հակամարտության ճանապարհային քարտեզի իրականացման հարցում։

«Երևանում և Բաքվում տեղի է ունեցել կարծիքների խորքային և անկեղծ փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Երկու կողմերն էլ դրական են համարում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը «մադրիդյան սկզբունքների» հիման վրա։ Մեր կողմից մենք կանենք հնարավորը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին։ Հենվելով տարածաշրջան կատարած այցելության արդյունքների և հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր կողմերի լավատեսության վրա՝ մենք մտադիր ենք մշակել հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը»։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Սաուդաբաևը, փաստորեն, հաստատել է Հայաստանի նախագահի համաձայնությունը «մադրիդյան սկզբունքներին»։

Ըստ «Trend»-ի

Այս խորագրի վերջին նյութերը