Քաղաքական

11.06.2018 10:48


Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն

Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Այո՛, սպասում ենք ֆուտբոլի ժամանակ»,-նշել է Պեսկովը՝ պատասխանելով Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին հարցին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 10-ին լրագրողներին տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Այնտեղ կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որին մտադիր են մասնակցել աշխարհի մի շարք առաջնորդներ։

Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Սոչի էր այցելել ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար, սակայն որպես վարչապետ նա ՌԴ մայրաքաղաք կայցելի առաջին անգամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը