Քաղաքական

11.06.2018 18:12


Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ

Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արմեն Եղոյանը։

«Օրակարգից կարող եմ ասել, որ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը: Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ»,-ասաց Արմեն Եղոյանը:

Հայտնի է դարձել, որ Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությանը առաջին անգամ միաժամանակ կմասնակցեն և Հայաստանի նոր վարչապետը, և Ադրբեջանի նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը