Քաղաքական

21.06.2018 21:55


Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ (տեսանյութ)

Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունը որոշակի գործողություններ է իրականացնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Ազգային Անվտանգության ծառայության լրատավական բաժնից:

Գործողությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը Ազգային անվտանգության ծառայությունը կտրամդրի առաջիկայում:

***

Առաքել Մովսիսյանը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ:

armtimes.com-ը հայտնում է, որ խուզարկությունը տևել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը, կայիքն փոխանցեց, որ ԱԱԾ-ականները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում:

Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ և 2 հրացան, որը, նրա կնոջ խոսքերով, օրինական է: Առաքել Մովսիսյանն այժմ ԱԱԾ-ում է, նա հարցաքննվում է:

Այս խորագրի վերջին նյութերը