Քաղաքական

21.06.2018 21:05


Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը. Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը. Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ դատարանը մերժեց Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու վերաբերյալ դատախազի բողոքը: Արդյունքում Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կմնա ազատության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումով Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ազատ էր արձակվել: Հունիսի 5-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշում էր կայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները դադարեցրնել, գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը: Մասիսի քաղաքապետն Դավիթ Համբարձումյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ:

Այս խորագրի վերջին նյութերը