Քաղաքական

01.07.2018 19:18


Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը․ պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը․ պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը