Լրահոս

25.02.2010 10:48


ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը հավանական է համարում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը

ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը հավանական է համարում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը

ԱՄՆ-ում  Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուք Լոգօղլուն  «Հուրիեթ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ եթէ հայ-թուրքական բանակցությունները մտնեն փակուղի, ապա Միացյալ Նահանգներում  «հայերը հավելյալ աշխատանք կտանեն Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»: Ըստ նախկին դեսպանի, հայության մի հատվածը կփորձի  ստիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հստակ հայտարարություն անել, իսկ մյուսը՝  աշխատանք կտանի Կոնգրեսի կողմից Ցեղասպանության բանաձևը վավերացնելու ուղղությամբ:

Լոգօղլուի կարծիքով, Օբամայի ելույթը շատ կարևոր նշանակութիւն ունի, «սակայն ԱՄՆ  նախագահը դժվար թե արտասանի «ցեղասպանություն» բառը, քանի որ դրանով  կվտանգի Թուրքիայի  հետ հարաբերությունները։ Սակայն Կոնգրեսում մեծանում է  հայկական լոբբիի ազդեցությունն ու նրա քաղաքական հովանավորների ճնշումը՝  ընդունելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»։ Լոգօղլուն ասել է, որ կան լուրջ նախադրյալներ  որպեսզի հայերը  հաջողության հասնեն։

«Միացյալ Նահանգների իշխանությունները չեն մտածում այն մասին, որ օրինագծի ընդունումը կարող է  ծանր հարված հասցնել թուրք-ամերիկյան  հարաբերություններին։ Իբրև բողոքի նշան, Թուրքիան կարող է փակել Ինջիրլիքի ռազմակայանը»,-ասել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը։

Այս խորագրի վերջին նյութերը