Քաղաքական

17.07.2018 21:56


«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն 721.4 միլիոն դրամ է վճարել պետբյուջե

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն 721.4 միլիոն դրամ է վճարել պետբյուջե

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ բյուջե արդեն իսկ վճարվել է 721.4 մլն. դրամը, իսկ մնացած գումարը գտնվում է ընկերության բանկային հաշվեհամարին, որը բյուջե կփոխանցվի մինչև սույն թվականի հուլիսի 20-ը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընկերությունում լուծարային ստուգումը դեռևս ամփոփման փուլում է:

Այս խորագրի վերջին նյութերը