Քաղաքական

28.07.2018 12:19


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ. հունվարի 1-ը պատկանում է Հայաստանին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ. հունվարի 1-ը պատկանում է Հայաստանին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Մինչև 2020թ. հունվարի 1-ը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է նախատեսված ՀԱՊԿ կանոնադրությամբ, եթե հանկարծ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հայտնվի անազատության մեջ:

«Այդ հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի որոշելիքն է: Կա խորհրդի որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում են անդամ-պետությունները՝ ըստ այբբենական կարգի, քվոտայով: Գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ. հունվարի 1-ը Հայաստանինն, սա ամրագրված է, ուժի մեջ է և մնում է Հայաստանին»,-ասաց Վալերի Սեմերիկովը:

Նա շեշտեց, որ Յուրի Խաչատուրովին չեն կալանավորել, նա ազատության մեջ է:

Մանրամասները՝ Tert.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը