Քաղաքական

31.07.2018 23:46


Լավրով․ ՀՀ-ում իրադարձությունները հակասում են իշխանության հայտարարություններին (տեսանյութ)

Լավրով․ ՀՀ-ում իրադարձությունները հակասում են իշխանության հայտարարություններին (տեսանյութ)

Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին հակառակ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ: Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-ասել է նա:

«Բայց վերջին օրերին իրադարձությունների ընթացքը հստակ խախտում է եղած դրական միտումը, հակառակ է գնում Հայաստանի նոր ղեկավարության արած հայտարարություններին, թե իրենք մտադիր չեն հետապնդել նախկիններին՝ քաղաքական մոտիվներով»,-ասել է է ՌԴ արտաքին գործերի նախարարը::

«Վերջին մի քանի օրերին մենք մի քանի անգամ փոխանցել ենք մեր մտահոգությունը ՀՀ ղեկավարությանը»,-ասել է Լավրովը:

Լավրովը հույս ունի, որ ձերբակալությունների հարցը կոնստրուկտիվ լուծում կստանա:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը