Քաղաքական

02.08.2018 15:47


Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, իսկ Արարատ Զուրաբյանը կգլխավորի ՀՀՇ ցուցակը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, իսկ Արարատ Զուրաբյանը կգլխավորի ՀՀՇ ցուցակը (տեսանյութ)

Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավիրված քաղաքական խորհրդի նիստում որոշվել է՝ ԲՀԿ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը»,-ասաց Վահե Էնֆիաջյանը:

«Երկրորդ հորիզոնականում է Պետրոս Ղազարյանը, ում հաջորդում է Արման Աբովյանը»,-ասաց նա:

Վահե Էնֆիաջյանը նշեց, որ միաժամանակ որոշում է կայացվել, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ևս կմասնակցի առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով ՀՀՇ-ի ցուցակը:

Այս խորագրի վերջին նյութերը