Քաղաքական

04.08.2018 13:55


Վիկտոր Սողոմոնյան. «Բա գործի մյուս մասնակիցներն ինչո՞ւ նստած չեն․ բանակը քաղաքականության մեջ ներքաշողներից մեկը Տեր-Պետրոսյանն է» (տեսանյութ)

Վիկտոր Սողոմոնյան. «Բա գործի մյուս մասնակիցներն ինչո՞ւ նստած չեն․ բանակը քաղաքականության մեջ ներքաշողներից մեկը Տեր-Պետրոսյանն է» (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կրկին ճեպազրույց են հրավիրել։ Նրանք ներկայացրել են քրեական գործի հետ կապված մանրամասներ և պնդել, որ Մարտի 1-ի գործով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի երեկվա հայտարարությունները միջամտություն էին արդարադատությանը:

Գործում որպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպան նոր ներգրավված Հայկ Ալումյանը նշել է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից, որոնք կարող են վտանգել դատավարական գործընթացը և որ Սասուն Խաչատրյանը հայտարարության մեջ կան վիճելի և սխալ վարկածներ:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան էլ ասել է, որ ՀՔԾ պետի հայտարարությունները շատ հակասական էին:

«Բա գործի մյուս մասնակիցներն ինչո՞ւ նստած չեն, ինչո՞ւ կալանավորված չեն, էդ բանակը ներքաշողները, ովքեր բանակը ներքաշում էին քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են և տեսագրություն էլ կա, դրանցից մեկը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է, էդ ինքը շրջապատ չունի՞, որ ինքն ազդի այդ շրջապատի վրա: Այս ի՞նչ ընտրողականություն է»,-ընդգծել է Վիկտոր Սողոմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը