Լրահոս

09.02.2011 09:54


Ռուսների մեկ երրորդը կարծում է, թե Արևը պտտվում է Երկրագնդի շուրջը

Ռուսների մեկ երրորդը՝ 32%-ը, կարծում է, թե Արեգակը Երկրագնդի արբանյակն է։ Այսպիսին են Հանրային կարծիքի հետազոտության համառուսական կենտրոնի (ՀԿՀՀԿ) ուսումնասիրության արդյունքները, որոնք անցկացվել են Ռուսաստանի գիտության օրվա կապակցությամբ (փետրվարի 8-ին)։

2007թ. համեմատությամբ ռուսների թիվը, ովքեր կարծում են, թե Արեգակը պտտվում է մեր մոլորակի շուրջը, մեծացել է. անցյալ անգամ նման պատասխան էր տվել հարցվածների 28%-ը։ Իսկ հենց երկրագնդի մասին ՌԴ քաղաքացիների ունեցած տեղեկություններն ավելի հաստատուն են. միայն 8 տոկոսն է կարծում, թե երկրգնդի ընդերքը տաք չէ։

Այս 4 տարիներին 14-20%-ով մեծացել է այն ռուսների թիվը, ովքեր կարծում են, թե Երկրագունդը Արևի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ ամսում։

Գրեթե չի փոխվել մարդկանց թիվը, ովքեր վստահ են, որ մարդիկ ու դինոզավրները միաժամանակ են հայտնվել երկրի վրա՝ 29%՝ 2011թ., 30%՝ 2007թ.։

ՀԿՀՀԿ հարցումը անց է կացվել 2011թ. հունվարի 29-30-ին։ Հարցման ընթացքում կազմակերպության աշխատակիցները իմացել են 1 մլն 600  հազ. ռուսաստանցու կարծիքը։

Այս խորագրի վերջին նյութերը