Քաղաքական

22.08.2018 08:58


Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ընկերներ, մինչեւ իմ արձակուրդի ավարտը դեռ մի քանի օր կա: Համեմատաբար հանգիստ ժամանակի ընթացքում ես ավելի համոզվեցի մի կարեւոր որոշման մեջ:

Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը:

Այս որոշումը վաղուց էր հասունացել ինձ մոտ եւ փոքր գաղտնիք բացեմ. վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երեւան ինձ հետ կանչելու խնդրանքով, վերջին անգամ այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժվել եմ, ստանալով խնդրանք, որ շարունակեմ աշխատանքս որպես դեսպան:

Եւ հարցը նրանում չէ, որ ես Ուկրաինայում երկու լիարժեք ժամկետ աշխատել եմ Հայաստանի դեսպանի պաշտոնում եւ անցել եմ արդեն բոլոր հնարավոր վերջնաժամկետերը:

Բանն այն է, որ այժմ Հայաստանում որակապես բոլորովին այլ իրավիճակ է եւ ես անկեղծորեն կարծում եմ, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ աճի եւ ռեալիզացիայի համար:

Հուսով եմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ»,–գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը