Քաղաքական

31.08.2018 22:56


«Երկիր Ծիրանի»-ի չորս անդամներ կուսակցությունից դուրս են գալիս

«Երկիր Ծիրանի»-ի չորս անդամներ կուսակցությունից դուրս են գալիս

«Երկիր Ծիրանի» կուսակցության 4 անդամներ դուրս են գալիս կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից: Նրանց համատեղ հայտարարությունում ասվում է․

«Հարգելի գործընկերներ, հայտնում ենք ձեզ, որ ներքոստորագրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել, մեր գնահատմամբ, խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար։

Հարգանքներով` Մարինա Խաչատրյան, Խաչատուր Շահբազյան, Կոնստանտին Ղարիբյան Աստղիկ Պետրոսյան»:

Այս խորագրի վերջին նյութերը