Լրահոս

09.02.2011 10:21


«Մահմեդական եղբայրներ». «Մենք Մուբարաքի կողմնակիցներին տալիս ենք մեկ շաբաթ, որպեսզի նրանից հեռանան»

«Մահմեդական եղբայրներ». «Մենք Մուբարաքի կողմնակիցներին տալիս ենք մեկ շաբաթ, որպեսզի նրանից հեռանան»

«Guardian» թերթին տված բացառիկ հարցազրույցում «Մահմեդական եղբայրներ» իսլամական կազմակերպության անդամներից մեկը հայտարարել է, որ իրենք նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցներին տալիս են մեկ շաբաթ, որպեսզի նրա ռեժիմից հեռանան։

-Փոխզիջումներ հնարավոր չեն։ Մուբարաքի կողմնակիցները շարունակում են աջակցել նրան, քանի որ երկար տարիներ նա համարվում է ռեժիմի խորհրդանիշը, նրանք սովորել են վերջինիս վերահսկողությանը։ Որպեսզի վերակազմակերպվեն, նրանց ժամանակ է հարկավոր, և մենք տալիս ենք այն՝ մեկ շաբաթ, - «gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի ասել է «Մահմեդական եղբայրներ»-ի ներկայացուցիչ Իսսամ Էլ-Էրիանը։

Նա նաև հայտնել է, որ կազմակերպությունը, հակառակ Վաշինգթոնի մտավախության, չի պատրաստվում տիրանալ Եգիպտոսի իշխանությանը։

-Լավ կլինի, եթե մենք խորհրդարանում ստեղծենք բազմակուսակցական կոալիցիա։ Մենք նախընտրում ենք այդ ռազմավարությունը՝ ելնելով մի շարք պատճառներից. առաջին՝ որպեսզի ո՛չ երկրում, ո՛չ էլ նրանից դուրս ոչ ոքի չվախեցնենք, իսկ երկրորդ՝ երկիրը փլուզված է Մուբարաքի պատճառով։ Այն վերականգման կարիք ունի, մենք միայնակ չենք ուզում զբաղվել այդ գործով։ Դա բոլոր եգիպտացիների գործն է,- նշել է Էլ-Էրիանը։

Այս խորագրի վերջին նյութերը