Քաղաքական

13.09.2018 13:44


Որոշվեց նոր ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը (տեսանյութ)

Որոշվեց նոր ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը (տեսանյութ)

Պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել։

«Հայաստանի Հանրապետության սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը դիմել է ինձ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այդ նպատակով հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, պատգամավորների նախաձեռնությամբ, հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ»,-ԱԺ այսօրվա նիստի ժամանակ հայտարարել էր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ Քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ։

Քննարկումից հետո խորհրդարանը 47 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն ունի 5 անդամ, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 3, Ելք-ը՝ 2, ՀՅԴ-ն՝ 1։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը